Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սպասենք Դավթի նոր հաղթանակին

Սպասենք Դավթի նոր հաղթանակին
12.10.2012 | 11:29

Հոկտեմբերի 12-14-ին Սանկտ Պետերբուրգի «Հոբելյանական» մարզադահլիճում կխաղարկվի ծանրամարտի` Ռուսաստանի Դաշնության նախագահի գավաթը, որն անցած տարվանից է մտել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի օրացույց:
Մրցումներն անցկացվելու են կանանց երկու (75, +75 կգ) և տղամարդկանց երեք քաշային կարգերում (94, 105, +105 կգ): Յուրաքանչյուր քաշային կարգում մրցանակային եռյակը կազմածների համար նախատեսված է դրամական պարգև համապատասխանաբար 5000, 3000, 2000 ամերիկյան դոլարի չափով: Աշխարհի յուրաքանչյուր ռեկորդի համար (մեծահասակների) նույնպես սահմանված է դրամական պարգև 3000 (առանձին վարժություններ) և 6000 (երկամարտ) ԱՄՆ դոլարի չափով:
Համաձայն ՌԴ ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի, գավաթի խաղարկությանը մասնակցելու պատրաստակամություն ունեցող երկրները կազմկոմիտեին այդ մասին պիտի տեղեկացնեին մինչև սեպտեմբերի տասնհինգը: Մասնակցությունը հավաստած երկրները տասնչորսն են` Ռուսաստան, Լիտվա, Ղազախստան, Իրան, ՈՒզբեկստան, Սիրիա, Չինաստան, Բելառուս, Թուրքիա, Հունգարիա, Լեհաստան, Իսպանիա, Թաիլանդ, ՈՒկրաինա:
Մասնակիցների մեջ մեկ հայազգի մարզիկ կա` Դավիթ Բեջանյանը (105 կգ): Նա ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը: Հիշեցնենք ընթերցողին, որ Դավիթը մասնակցել է գավաթի անցած տարվա խաղարկությանը և հաղթել, ընդ որում, աշխարհի ռեկորդով (հրում վարժություն, 238 կգ): Երկամարտում նա ցույց է տվել 421 կգ արդյունք (183+238), և սա այն դեպքում, երբ Նախագահի գավաթից մեկ շաբաթ առաջ մասնակցել էր երկրի գավաթի խաղարկությանն ու հաղթել գրոսմայստերական արդյունքով` 430 կգ (190+240): Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության գավաթի մրցումներում հրում վարժության նրա 240-ը երեք կիլոգրամ ավելի էր կշռում այն ժամանակվա աշխարհի ռեկորդից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ